Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Արսեն Թո­րո­ս­յա­նի հրա­ժա­րա­կա­նի հարցն իշ­խա­նու­թ­յան օ­րա­կար­գում է

Արսեն Թո­րո­ս­յա­նի հրա­ժա­րա­կա­նի հարցն իշ­խա­նու­թ­յան օ­րա­կար­գում է
27.10.2020 | 00:44

Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նի հրա­ժա­րա­կա­նի հարցն իշ­խա­նու­թյան օ­րա­կար­գից դուրս չի ե­կել, «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում վս­տա­հեց­րեց մեր­ձիշ­խա­նա­կան մեր զրու­ցա­կիցը` ըն­դգ­ծե­լով, որ վար­չա­պետ Փա­շի­նյանն ու նրա թի­մա­կից­նե­րը սպա­սում են պա­տե­րազ­մի ա­վար­տին, որ ոչ միայն Թո­րո­սյա­նի, այլ նաև մի քա­նի այլ պաշ­տո­նյան­ե­րի պաշ­տո­նան­կու­թյան հար­ցով զբաղ­վեն:


«Բո­լորս ենք տես­նում՝ կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը տա­պալ­ված է: Պա­տե­րազ­մի թեժ օ­րե­րին ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը չգի­տեն՝ վի­րա­վոր զին­վոր­նե­րի բուժս­պասարկ­մա՞մբ, թե՞ կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված հի­վանդ­նե­րով զբաղ­վեն: Իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն օ­րերս ծանր խո­սակ­ցու­թյուն են ու­նե­ցել, քն­նար­կել ինչ­պես Թո­րո­սյա­նի, այն­պես էլ Երևա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նի հրա­ժա­րա­կա­նի հար­ցը: Ե­թե չլի­ներ պա­տե­րազ­մը, ա­պա եր­կուսն էլ պաշ­տոն­նե­րին հրա­ժեշտ տված կլի­նեին,- ա­սաց նա՝ հի­շեց­նե­լով,- մինչև պա­տե­րազ­մը Թո­րո­սյա­նը եր­կա­րատև ար­ձա­կուր­դի մեկ­նեց՝ հետ չգա­լու տրա­մադր­վա­ծու­թյամբ: Բայց պա­տե­րազ­մը խախ­տեց պլան­նե­րը, ու Թո­րո­սյա­նի հրա­ժա­րա­կա­նի հարցն առ­ժա­մա­նակ հե­տաձգ­վեց»:


Մեր զրու­ցակ­ցի փո­խանց­մամբ՝ նա­խա­րար Թո­րո­սյա­նի թի­մա­կից­նե­րը հաս­կա­նում են՝ հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րը տա­պա­լե­լու թիվ մեկ պա­տաս­խա­նա­տուն ոչ թե դի­մակ չկ­րող քա­ղա­քա­ցին է, այլ ա­ռող­ջա­պա­հա­կան ո­լոր­տի թիվ մեկ պա­տաս­խա­նա­տուն: Նա նաև սրտ­նե­ղեց նա­խա­րա­րի «կո­րած լի­նե­լու» հան­գա­ման­քից. «Մեկ-մեկ հի­վան­դա­նոց­ներ է այ­ցե­լում, տե­սակ­ցում վի­րա­վոր զին­վոր­նե­րին, բայց հար­ցե­րը այդ­պի­սով հո չե՞ն լուծ­վում: Բո­լոր այն հի­վան­դա­նոց­նե­րը, որ կո­րո­նա­վի­րու­սի բա­ժան­մունք­նե­րը փա­կել էին, նո­րից վե­րա­բա­ցել են, ու դա ար­դեն ցու­ցիչ է: Հետևա­բար՝ պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո նրա հրա­ժա­րա­կա­նի հար­ցը, պար­տա­դիր, նո­րից մեր օ­րա­կար­գում է լի­նե­լու»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 9771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ